Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը Վրաստանի և Իրանի հետ

Խոսք 13.03.2020   13:25   409

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:

«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը՝ հարեւան Վրաստանի եւ Իրանի հետ սերտ համակարգմամբ:

Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Զոհրաբ Մնացականյան, կորոնավիրուս, Վրաստան, Իրան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon