Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Տեղեկատու 18.01.2020   11:29   239

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում: ԱԻՆ-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն, հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon