«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Փաշինյան. Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ

Փաշինյան. Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նախագծին, որը ներկայացրել էր Ազգային ժողովի  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագիծն ընդունելու դեպքում կավելանան նպաստների ու կենսաթոշակների վճարման բյուջետային ծախսերը: 

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լավ չի հասկանում այն նախագծերը, որով կառավարությանն առաջարկում են հետ գնալ:

«Այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն և որոնք թոշակ են ստանում: Պետությանը միլիարդների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկում ենք միջանցքներ թողնել, որ կրկին նույնը բանը տեղի ունենա՞։ Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե ետ գնալու»,- նշեց վարչապետը: