«Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք. Ուսհաստատությունները վաղը չեն աշխատի» (տեսանյութ)

Պաշտոնական 12.03.2020   20:45   333

Հայաստանում հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այդ մասին Ֆեյսբուքի իր ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:

Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում:

Ընդհատում եմ արձակուրդս։ Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»։

Այսպիսով, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի:  

Ավելին՝ տեսանյութում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Հայաստան, ուսհաստատություններ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon