Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 235-ի (տեսանյութ)

Կարևոր 24.03.2020   00:25   535

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը երկուշաբթի օրն ավելացել է ևս 41-ով, ինչով ընդհանուր թիվը հասավ 231-ի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ առաջիկա մեկ շաբաթում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ:

«Հիվանդների կորոնավիրուսի պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի:

Վաղվանից մեկ շաբաթով կդադարեն ռեստորանների ու սրճարանների գործունեությունը՝ բացառություն կլինեն միայն առաքումները: Կարգելվեն նաև թեթև արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը: Կդադարեն շինարարական աշխատանքները»,- ասաց Փաշինյանը

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon