Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի

Կարևոր 16.03.2020   09:28   400

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված ևս 2 դեպք,  մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նրանցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Հայաստանում հաստատված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, գիշերն աշխատանքներ են տարվել` պարզելու նրա հետ շփման շրջանակը: Այս մասին  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ կառավարությունում փոքր-ինչ ուշ կհրավիրվի խորհրդակցություն, և եթե խորհրդակցության ընթացքում որոշվի, որ պետք է հանրապետությունում կամ նրա որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարվի, կարվի:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon