Հայաստանում ուժգին քամի է սպասվում

Տեղեկատու 24.05.2020   11:30   601

Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված`Հայաստանի Հանրապետության տարածքում ուժեղ քամի է սպասվում։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է, որ մայիսի 24-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։

«Երևանում և Արարատյան դաշտում քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է մայիսի 24-25-ին՝ 20-22մ/վրկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ իր հերթին տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մինչև վաղը կնվազի 8-10 աստիճանով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon