«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Global Innovation Index-ի համաձայն Հայաստանը զգալի հետընթաց ունի

Global Innovation Index-ի համաձայն Հայաստանը զգալի հետընթաց ունի

2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում, ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Տիգրան Ջրբաջյանը։

«Համեմատության համար նշեմ, որ 2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ հորիզոնականում և երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 19 հորիզոնականով, որը Global Innovation Index-ի ամենամեծ հետընթացներից մեկն է:

Ուշագրավ է, որ վարկանիշը հաշվարկվում է ըստ տարբեր ցուցանիշների (innovation pillars), որոնցից, օրինակ` market sophistication ցուցանիշով Հայաստանը 2 տարում զիջել է 17, business sophistication ցուցանիշով` 15, knowledge & technology outputs ցուցանիշով` 26, իսկ creative outputs ցուցանիշով` 17 հորիզոնականով։

Նման իրավիճակը պայմանավորված է նաև հավաքագրվող տվյալների բացակայությամբ և դրանց հնացած լինելով։ Այսպիսով, ըստ WIPO-ի` 11 ցուցանիշ, որոնք հավաքագրվում են վարկանիշը կազմելուց, բացակայում են Հայաստանի համար։ Այս տվյալների թվում են, օրինակ` հետազոտողների թիվը 1 մլն. բնակչության հաշվով, ՀՆԱ-ի մեջ ստացված վենչուրային կապիտալը, PISA սանդղակները ընթերցանության, մաթեմատիկայի և գիտության մեջ և այլն», գրել է տնտեսագետը: