Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար

Տարածաշրջան 29.04.2020   13:00   566

Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային միջանցքը եվրոպական  երկրներից հայրենիք վերադառնալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների համար, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի արտգործնախարարությունը:

Մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին եւ 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաուղիների միջոցով Մինսկով Եվրոպայից դեպի Երեւան թռնել, որտեղից ԱԳՆ-ի կողմից տրամադրված ավտոբուսներով կուղեւորվեն Վրաստան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 28-ից Հայաստանը փակում է ցամաքային սահմանը Վրաստանի քաղաքացիների համար: Հարկ է նշել, որ վրացի միգրանտենրը հաճախ են օգտվում Մինսկ-Երեւան տարանցիկ երթուղուց հայրենիք վերադառնալու համար:

Ըստ Արտաքին գործերի նախարարության` եթե Վրաստանի քաղաքացիները որոշեն վերադառնալ իրենց հայրենիք Երեւանի տարածքով, ապա նրանք պետք է նախապես կապվեն վրացական հյուպատոսության հետ` իրենց ճշգրիտ թիվը հայտնելու համար: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon