«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

Հայաստանը հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ-7 երկրների շարքում

Հայաստանը հետաքրքիր և մատչելի հանգստի թոփ-7 երկրների շարքում

Ukr.Media-ն Հայաստանը ներառել է այն 7 երկրների ցուցակում, որտեղ կարելի է ոչ թանկ հանգստանալ 2019թ․ ամռանը՝ հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար։ Զվարթնոցի տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, Գառնիի ամրոցը, Էջմիածնի տաճարը, որը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, Կաթողիկե (XIII դար) և Զորավար (XVII-XVIII դարեր) եկեղեցիները՝ ահա Հայաստանի տասնյակ հուշարձաններից ընդամենն առավել հայտնիները։ Երկիրը ելք չունի դեպի ծով, սակայն դա փոխհատուցվում է գեղեցիկ Սևանա լճով, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչև օգոստոսի վերջը, երբ ջուրը տաքանում է մինչև հաճելի ջերմաստիճան»,- ասվում է հոդվածում։

Լրատվամիջոցը վերլուծում է ինքնաթիռի տոմսերի ու հյուրանոցներում ապրելու գները։

Հոդվածի հեղինակները նշում են, որ Հայաստանում ուտելիքը շատ սննդարար ու մատչելի է։ «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճանապարհորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է»,- ասում են նրանք։

Ցուցակում ընդգրկված են նաև Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան և Վրաստանը։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն