Հայաստանը մասնակցել է Թեհրանի՝ գրքի համաշխարհային ցուցահանդեսին

Պաշտոնական 02.05.2019   16:20   221

Ապրիլի 24-ից 28-ը Հայաստանը մասնակցել է Թեհրանի՝ գրքի միջազգային ցուցահանդեսին։ Ապրիլի 25-ին Թեհրանի ցուցահանդեսի հատուկ միջոցառումների սրահում տեղի է ունեցել Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։  Ապրիլի 26-ին Թեհրանի «Ռամ» արտ սրճարանում տեղի է ունեցել Վահե Արմենի «Կռունկների թռիչքից հետո» հայերեն և պարսկերեն բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը։ Հայաստանի պատվիրակության կազմում Թեհրան էին մեկնել ՀՀ մշակույթի նախարարության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը և Հայաստանի ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի պետ Հասմիկ Խեչիկյանը։

Թերանի գրքի ցուցահանդեսը մեծ դերակատարություն ունի Իրանում գրահրատարակության զարգացման գործում: Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 2400 իրանական հրատարակչություն, 300 հազար անուն գրքով, ինչպես նաև 800 արտասահմանյան հրատարակչություն՝ 137 հազար անուն գրքով:  

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գիրք, Ալեքսանդր Թոփչյան, Թեհրան, ցուցահանդես, Վահե Արմեն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon