Հայաստանը մասնակցում է «IP Quorum 2019» ֆորումին

Տարածաշրջան 11.04.2019   13:00   268

Այս օրերին ՌԴ Կալինինգրադի մարզում ընթանում է «IP Quorum 2019» Մտավոր սեփականության միջազգային ռազմավարական ֆորումը, որին մասնակցում են ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներ՝ այդ թվում և Հայաստանից, գրում է scannews.am-ը:

Այն կազմակերպել են IPChain ընկերակցությունը, Իրավատերերի ընկերակցության Եվրասիական կոֆեդերացիան (ЕАКОП) և Մտավոր սեփականության դաշնությունը (ФИС)։

Ֆորումի բացմանը սակավաթիվ ելույթ ունեցողների թվում խոսք տրվեց Հայաստանը ներկայացնող ԱԺ պատգամավոր, պետա-իրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանին։

Ֆորումում Հայաստանը ներկայացնում են նաև ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը,  IPChain հայաստանյան, ինչպես նաև «Հայհեղինակ» ՀԿ ներկայացուցիչները։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         IPChain, Համազասպ Դանիելյան, մտավոր սեփականություն, Սուրեն Գրիգորյան, «IP Quorum 2019»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon