Հայաստանը նշում է Սահմանապահ զորքերի օրը (ուղիղ)

Կարևոր 26.04.2019   11:14   297

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանապահ զորքերի օրվա կապակցությամբ այցելել է  Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն: 

«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի։ Այդպես է լինելու նաև վաղը», - հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Արթուր Վանեցյանն՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում՝ Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ժամանակ։

«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության ու նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում դուք եք։ Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ծառայությանը վերաբերվում է համապատասխան բարձր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Հայաստանի կառավարությունը և ողջ ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որտեղից սկսվում է մեր ապահովությունն ու անվտանգությունը։ Սահմանից է սկսվում նոր Հայաստանի վերելքը, չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների», - մասնավորապես ասաց Վանեցյանը՝ շնորհավորելով սահմանապահներին օրվա կապակցությամբ։

Սահմանապահի օրը նշում ենք՝ առաջին հերթին նկատի ունենալով Ազգային անվտանգության ծառայությանը, ԱԱԾ սահմանապահ զորքերին, բայց այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Սահմանապահի օրվա առիթով ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները, ՀՀ զինված ուժերի ծառայողները, ոստիկանության զորքերի ծառայողները: Եվ այսօր ՀՀ-ում դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղը կամ սահմանապահ բնակավայրն է»,- նշեց վարչապետը:

Այս առումով, ըստ Նիկոլ Փաշինյանի, Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի, մեր ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից, թե որտեղ է աշխատում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին:

«Սահմանն ընդհանրապես ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ: Ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ քեզ զգում ես տնից հեռու, և ընդամենը մեկ մետր այս կողմ զգում ես՝ ինչպես տանը»,- նշեց վարչապետը: 
 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սահմանապահ զորքերի օր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon