«Հայելի.ամ-ի դեմ իրականացված ակցիայի փաստով քրգործ է հարուցվել Մարտի 1-ի գործով վկայի դեմ»

Խոսք 08.10.2019   17:00   572

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ Է ՄԱՐՏԻ 1-Ի ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՎԿԱՅԻՆ

Նախկինում անրադարձել ենք, որ Հայելի.ամ կայքի դեմ իրականացված ակցիայի փաստով, Գլխավոր Դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ:

Ակցիան իրականացրած երիտասարդներ՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհանիսյանը, Սարգիս Մանուկյանը և Արտակ Մարգարյանը արդեն հարցաքննվել են որպես կասկածյալ:

Համացանցում երիտասարդները հղում կատարելով Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջին, հավաստի կասկած են հայտնել այն մասին, որ իրենց դեմ քրեական գործ հարուցելու առերևույթ ցուցումը Գլխավոր Դատախազին, իր խորհրդականի միջոցով տվել են ՀՅԴ անդամներ՝ Գեղամ Մանուկյանը և Բագրատ Եսայանը:

Անկեղծ ասած մի քիչ տարօրինակ էր, ՀՅԴ-ի այդ աստիճան շահագռգռվածությունը Հայելի.ամ կայքի միջադեպի և արտաքուստ անվնաս այս երիտասարդներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Սակայն այսօր ստացանք տեղեկատվություն, որը առերևույթ ամբողջովին ոչ միայն հիմնավորեց ՀՅԴ-ի շահագռգռվածությունը, այլ նաև ստիպեց մեզ Հայելի.ամ կայքի դեմ իրականացված ակցիայի հետևանքով հարուցված քրեական գործը դիտարկել լրիվ այլ տեսանկյունից:

Պարզվում է ակցիայի մասնակիցներից Հայկ Ստեփանյանը հանդիսանում է առանցքային վկա Մարտի մեկի մայր գործով և արդեն հարցաքննվել է ՀՔԾ ում:

Ըստ աղբյուրի Հայկ Ստեփանյանի ցուցմունքները ունեն կարևոր և առանցքային նշանակություն Մարտի 1-ի գործի բոլոր հանգամանքների բացահայտման համար:

Ավելին, Քոչարյանական թևը ամեն ինչ կտա, որպեսզի Հայկ Ստեփանյանը ցուցմունք չտա, կամ վերջինիս ցուցմունքները դառնան անարժանահավատ:

Տրամաբանական է, որ եթե Հայելի.ամ կայքի գործով մեղադրանք առաջադրվի Հայկ Ստեփանյանին, ապա Քոչարյանական թևը կվիճարկի նրա ցուցմունքները, այն հիմքով, որ դրանք տրված են մեղադրյալի կողմից, ճնշումների տակ և այլն:

Այս հանգամանքը նաև բացատրում է Գլխավոր Դատախազի շտապողականությունը, հանգստյան օրով ցուցում տալու, քրեական գործ հարուցելու և Հայկ Ստեփանյանին որպես կասկածյալ ներգրավելու հարցում:

Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ Մարտի 1-ի կոծկման, առանցքային վկաներին չեզոքացնելու գործին միացել է նաև ՀՀ Գլխավոր Դատախազի պաշտոնը զբաղեցնող, Սերժ Սարգսյանի հոգեզավակ, Արթուր Դավթյանը:

Սրանով նաև հիմնավորվում է Մարտի 1-ի գործով, տուժողների ներկայացուցիչների

մտավախությունները, որ Մարտի 1-ի գործով վկաներին վտանգ է սպառնում»:

Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատախազություն, Հայկ Ստեփանյան, Արտակ Գալստյան, ՀՅԴ, Հայելի, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon