«  Դեկտեմբեր 2018  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության բաց նամակը՝ Փաշինյանին

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության բաց նամակը՝ Փաշինյանին

«Հարգարժան հեղափոխական վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան։

Ձեզ են գրում Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության անդամները։ Երկու տարեկան նախաձեռնություն, որը դեռ նախորդ իշխանությունների ժամանակ պայքարում էր Հայֆիլմի սեփականաշնորհման ծրագրից դուրս բերելու, փրկելու, ազգայնացման, պետականացման և վերածննդի առաջին քայլերը մեկնարկելու համար, ինչին մենք պատրաստ ենք արդեն երկու տարուց ավելի։

Հայտնելով մեր անվստահությունը կառույցի ղեկավարությանը, առանց բառարանային ճոխ բառակապակցությունների կարող ենք փաստել, որ Հայաստան աշխարհը հայտնի է իր գրականությամբ, դիցաբանությամբ, երաժշտությամբ, ճարտարապետությամբ, նկարչությամբ, գյուտարարներով, արվեստով և արհեստով, պատմությամբ, սպորտով, տաճարներով, բերքով, շախմատով, ռազմական գործիչներով, հերոսական անցյալով, ներկայով և արդեն եզակի թավշյա հեղափոխությամբ։

Մենք՝ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը, պատրաստ է այս շարքին ավելացնել նաև հայ կինեմատոգրաֆը։ Մենք պատրաստ ենք փրկել և վերակենդանցնել Հայֆիլմի բրենդը։ Մեր ծրագրի անունն է «Առաջին քայլեր»:

Ձեր գերզբաղված առօրյայից հատկացրեք մեզ ընդհամենը քսան րոպե և կտեսնեք այն սերնդին ովքեր պատրաստ են փրկել և վերածնել Հայֆիլմը և հայ կինոն։

Ստեղծել կինոյի կառավարման ճիշտ կանոնակարգ և թալանված, կիսաքանդված Հայֆիլմը դարձնել ազգային բրենդ, որը կդառնա նկարահանումների, միջոցառումենրի, կինոկրթության և ժամանցի մի ամբողջ կինոաշխարհ։ Մենք պատրաստ ենք անել մեր հնարավորությունների սահմաններում մեր մեծ քայլերը, տաս քայլ կատարում ենք մենք, մեկ քայլ կատարում է պետությունը սա է ձևաչափը։

Այո Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնությունը պետությանը աջակցող, ոչ թե պետությունից պահանջող նախաձեռնություն է։ Ձեր խոսքերով պարոն վարչապետ պետք է գան ազգային, պետական, հանրային նպատակները և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, և մենք տրամադրված ենք հենց այդպես։ Մենք պատրաստ ենք մնում է ամենաբարդը սկիզբը։ Դուք մենակ չեք։ Մենք հզոր ենք ձեզանով, դու հզոր եք մեզ պես երիտասարդներով։ Մեր կինոքաղաքականությունը ուղղված է նաև նրան, որ օտարերկրյա հյուրերին մենք ճիշտ և քաղաքակիրթ կարողանանք ներկայացնել նաև մեր կինեմատոգրաֆը և Հայ կինոյի պատոմության լավագույն էջերը հնարավոր բոլոր միջոցներով։

Մի օր էլ ձեզ կհրավիրենք Հայֆիլմ, որտեղ ձեզ կդիմավորեն «Գտնված երազ» մուլտֆիլմի հերոսները և ձեզ գրկելով կասեն բարի լույս պապիկ նոր Հայաստանում Հայֆիլմը ծաղկում է։ Մենք ՀՀ կառավարության կողքին ենք, պատրաստ ենք հանուն հայ կինոյի և Հայֆիլմի վերածննդի մտածել, աշխատել, տառապել, քրտնել․ տանջվել, ստեղծել Հայֆիլմի բրենդի վերականգնման և վերաիմաստավորման բարդ ճանապարհին։

Հարգանքներով և հանդիպման ակնկալիքով

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր Հայկ Բաբայան
Նախաձեռնության համակարգող Հայկ Զաքարյան»

Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն