«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ՔԿ-ն գրություն է ուղարկել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերին

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի քրգործով ՔԿ-ն գրություն է ուղարկել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերին

ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին հրապարակումների վերաբերյալ ՔԿ-ն գրություն է ուղարկել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագրություն:

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ. ախր, Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար»,- հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:

Մամուլում Հայկ Հարությունյանի ու գլխավոր դատախազի միջև «խոսակցության» մասին ևս տեղեկատվություն է տարածվել, որին արձագանքել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ Գլխավոր դատախազը երբևէ Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել:

Հիշեցնենք, Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր առանցքային  վկայի կարգավիճակով:

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Թարմացված

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել»: