«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Հայկ Մանասյան. Ամբողջ ազգը պետք է ծնկաչոք գնա ու ներողություն խնդրի Լևոն Տեր-Պետրոսյանից

Հայկ Մանասյան. Ամբողջ ազգը պետք է ծնկաչոք գնա ու ներողություն խնդրի Լևոն Տեր-Պետրոսյանից

Լուրջ ու նույնիսկ իմ կողմից հարգված մարդիկ, քննարկում են, թե որն է եղել 44-օրյա պատերազմում մեր պարտվելու պատճառը։

Նշում են, թվարկում են, բացատրում են…

Տղերք… Այս դեպքում միայն տղերք։

Դուք խաբար չե՞ք, որ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան միասին նստած, ՀՀ իշխանություններին ասում և պահանջում էին Ադրբեջանին վերադարձնել առնվազն 7 շրջան։

Վերադարձնել և վերջ։

Թուրքիա, Ադրբեջան, բան, դրանք մանր խաղացողներ են, դրանց պահանջների մասին դեռ չեմ խոսում։

Ասում եմ ՌՈՒՍԱՍՏԱՆ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ և մեկ էլ ՖՐԱՆՍԻԱՆ….

Ահա նրանք պահանջում էին 7 շրջանների վերադարձ, արդեն 2016 թվից սկսած։ Ու էս եռյակը 2 տարի ժամանակ տվեցին Կարեն Կարապետյանին, իսկ նրանից հետո 2 տարի ժամանակ տվեցին Նիկոլ Փաշինյանին։

Սերժին, կարելի է ասել ֆուկ էին արել 2016-ից։

Կարեն Կարապետյանը էդ 2 տարին լրանալուն պես պիտի մերժեր միջազգային խաղաղապահներին, ընդուներ ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանը իրեն տված 2 տարին լրանալուն պես պիտի մերժեր ռուս խաղաղապահներին, պահանջեր միջազգային խաղաղապահներ։ Սաղ բազարը սա էր։ Հեղափոխությունը նաև սրա համար էր։ Բայց երկու դեպքում էլ, 7 շրջանները պիտի տրվեին, վերադարձվեին, հանձնվեին, ըստ ճաշակի կարող եք ընտրել, թե ինչպես պիտի կոչվեր էդ 7 շրջան զիջելը։

7 շրջանները տրվեցին, հանձնվեցին, վերադարձվեցին 44-օրյա պատերազմի ձևաչափով։ Չեք ուզու՞մ հասկանալ։ Խաղաղապահներն էլ ռուսական կողմից եղան, քանի որ միջազգային խաղաղապահ պահանջելու հորդորով ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Նիկոլին քաշին, գցեցին, կուտը տվին` թռան, Քանի որ Նիկոլը Զելենսկի չի, ՀՀ-ն էլ Եվրոպայի գրկում Ուկրաինա չի։

Էսքան բան ա եղել, ի՞նչ հավայի պարտությունից ու դրա պատճառներից եք խոսում։

Լևոնն ասում էր, շրջանները սուսուփուս վերադարձրեք, խաղաղապահներն էլ թող լինեն ռուսական, կոնֆլիկտի բանալիներն իրենց ձեռքում են։

Ու մի ամբողջ ազգ, փոխանակ ծնկաչոք գնա ու ներողություն խնդրի Լևոն Տեր-Պետրոսյանից, փոխանակ անմեղ զոհերի արյան պատճառը գտնի իր հաստագլուխ ու ազգային ավանդական բթամտությունում, մի հատ էլ կանգնել դեռ Լևոն են հայհոյում, ու պարտության պատճառներ որոնում։

Պարտությունը ունի պատճառներ, շատ պատճառներ, առնվազն 3 միլիոն պատճառ ՀՀ-ում, 120 հազար պատճառ Արցախում և 7 միլիոն պատճառ Սփյուռքում։

Ուզու՞մ եք վերացնել պարտության պատճառները…

Սերունդ պիտի փոխվի։

Սերունդներ…

Հայկ Մանասյան