Հայկ Մարության. 130 մլն դրամ պարգևավճարը կփոխանցվի բուժաշխատողներին (տեսանյութ)

Պաշտոնական 30.03.2020   20:45   680

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Սիրելի համաքաղաքացիներ,

Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքաապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս:

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, պարգևավճարներ, Հայկ Մարության

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon