Հայկական 6 դիվիզիաների դրոշները դուրս են բերվել «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից (տեսանյութ)

Կարևոր 09.05.2020   11:17   411

ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«ՀՀ Զինված ուժերի պատվո պահակախմբի զինծառայողները «Մայր Հայաստան» ռազմական թանգարանից դուրս են բերում Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած հայկական 6 ազգային դիվիզիաների մարտական դրոշները և հանձնում դրանք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին:

Վետերաներն ուղևորվում են ռազմական օդանավակայան և հանձնում դրոշները հայկական մարտական ավիացիայի օդաչուներին։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական ինքնաթիռներն րոպեներ անց օդ են բարձրանում և հանդիսավոր անցում կատարում Հաղթանակ զբոսայգու վրայով՝ խորհրդանշելով հայոց հաղթական ոգու և ուժի հարատևություն»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon