Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցության ձևաչափի մասին

Պաշտոնական 21.04.2020   18:30   644

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայոց Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցին քաղաքացիների մասնակցության ձեւաչափի մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ այդմ, ապրիլի 23-ին՝ ժամը 21.00-ից երեք րոպեով անջատում ենք բնակարանների լույսերը եւ մեր պատուհանների մոտ լույս ենք վառում (մոմի կամ այլ, օրինակ, հեռախոսի)՝ ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը:

Բուն ապրիլի 24-ին՝ ժամը 08.00-ից, հնարավորություն է ստեղծվում կարճ հաղորդագրություն (sms) ուղարկել 1915 անվճար համարին՝ նշելով ուղարկողի անուն-ազգանունը:

Անունները լուսային էֆեկտի միջոցով կհայտնվեն Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատերին, ինչով կապահովվի քաղաքացիների խորհրդանշական մասնակցությունը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ապրիլի 24, Հայոց ցեղասպանության հուշահամալիր, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon