Հայտնի է, թե ինչու է հետաձգվել Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը

Տարածաշրջան 29.02.2020   16:00   437

Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների` փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին նախատեսված և չեղարկված չվերթը պետք է իրականացվեր մեկ ինքնաթիռով: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով: Այս մասին տեղեկացնում է Aircompany Armenia-ը:

«Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է բացառապես կոմերցիոն նպատակով, որևէ այլ ազդակ չկա չվերթի չեղարկման հետ կապված: Այսինքն` տվյալ չվերթի համար բավարար տոմսեր չէին վաճառվել, օդանավը թռիչքներ իրականացնելու համար պետք է ունենա ուղևորներով բավարար ծանրաբեռնվածություն: Եվ ավիաընկերությունը կոմերցիոն տեսանկյունից նպատակահարմար չի գտել չվերթն իրականացնել»,-նշել է ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանն ու շեշտեց՝ չվերթի չեղարկումը կատարվել է դեռևս մեկ ամիս առաջ:

Aircompany Armenia-ն տեղեկացնում է, որ Երևան - Թբիլիսի- Երևան մյուս բոլոր չվերթները իրականացվում են համաձայն չվացուցակի։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երևան-Թբիլիսի-Երևան չվերթ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon