Հայտնի է, թե ովքեր կնշանակվեն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

Պաշտոնական 18.03.2020   20:15   261

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները կզբաղեցնեն ներկայումս ժամանակավոր պաշտոնակատարները: Փաշինյանն այս մասին ասաց «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Արդեն որոշել եմ: Ոստիկանապետի ԺՊ-ն կնշակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն էլ կնշանակվի ԱԱԾ տնօրեն»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է, իսկ ոստիկանության պետի պարտականությունները կատարում է Արման Սարգսյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արման Սարգսյան, Էդուարդ Մարտիրոսյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon