«Հեղափոխության պահապանների» տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

Պաշտոնական 12.03.2020   20:26   319

«Հեղափոխության պահապանների» տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Իրենց «Հեղափոխության պահապաններ» կոչող խմբի կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյած տղամարդուն ստիպելու ներողություն խնդրելու հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն, հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից

Հիշեցնենք, խումբը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր հոլովակով, որտեղ երևում է, որ իրենք տեսախցիկները միացրած գնացել են վարչապետին վիրավորած տղամարդուն պատկանող տարածք և ստիպում ներողություն խնդրել Փաշինյանից կամ «պատասխան տալ»:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հեղափոխության պահապաններ»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon