Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակիցը Բաքվին կոչ է անում հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից

Տարածաշրջան 06.05.2019   20:00   229

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հեյդար Ալիևի երբեմնի մերձավոր զինակից, Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալի Ինսանովը կոչ է անում պաշտոնական Բաքվին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությանից և գործուն քայլեր ձեռնարկել հայերի հետ հաշտության եզրեր գտնելու ուղղությամբ:

Ինսանովն այս մասին հայտարեց անցած շաբաթավերջին «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում, փոխանցում է «Ազատությունը»: Սա նրա առաջին շփումն էր լրագրողների հետ բանտից դուրս գալուց հետո, որտեղ նախկին նախարարը Իլհամ Ալիևի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով 14 տարի էր անցկացրել:

«Մենք պետք է վերջ տանք ռազմատենչ հռետորաբանությանը: Երկու ժողովուրդները մեղավոր չեն, որ հակամարտությունը նման սուր բնույթ է ստացել: Հարկավոր է հաշտության գնալ: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է հանդես գա որպես վստահելի գործընկեր: Այսօր, սակայն, միջազգային հանրությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում Ադրբեջանին չի վստահում», - նշում էր Ինսանովը:

1993-ից մինչև 2005 թվականները Ադրբեջանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Ինսանովը ծնունդով Բագրատաշենից է: Հեյդար Ալիևի իշխանության տարիներին նա համարվում էր Հայաստանից սերող ադրբեջանցիների ոչ ֆորմալ առաջնորդը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Ինսանովը նույնիսկ չէր թաքցնում, որ մինչ օրս հայերենը չի մոռացել:

«Հայերը այսպիսի մի ասացվածք ունեն`«Որտեղ հաց, էնտեղ կաց»: Դա նշանակում է, որ մենք Ղարաբաղի հայերի համար այնպիսի պայմաններ պետք է ստեղծենք, այնպիսի բաց, ժողովրդավարական հասարակություն պետք է կառուցենք, որ Ղարաբաղում բնակվող մեր հայազգի քաղաքացիները իրենք ցանկանան մնալ Ադրբեջանի կազմում», - հայտարարում էր Ալի Ինսանովը:

Ադրբեջանցի գործիչը նաև հերքում է իրեն առավել հաճախ հասցեագրվող այն մեղադրանքը, թե պաշտոնավարման ընթացքում հովանավորել է բացառապես Հայաստանում ծնված ադրբեջանցիներին` ձևավորելով այսպես կոչված «Հայաստանյան կլանը»:

«Ես երբեք չեմ թաքցրել, որ ծնունդով հայաստանցի եմ: Որևէ մեկը չպետք է թաքցնի իր ծագումը: Բայց իմ շուրջ միայն հայաստանցիներ չէ, որ հավաքվել էին: Կային բաքվեցիներ, Լենքորանում ծնվածներ: Ես նպաստել եմ շուրջ 50 գիտնականների մասնագիտական աճին, որոնցից միայն հինգը կամ վեցն էին Հայաստանից: Ինչ վերաբերում է ռեգիոնալիզմին, ապա դա, իմ կարծիքով, ուղղակի հիվանդություն է», - նշում էր Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովը ազատության մեջ տրված առաջին հարցազրույցում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ալի Ինսանով, ադրբեջան, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon