ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասի զարգացումներին

Հայաստան 03.01.2020   10:00   168

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է տեղում Հայաստանի դեսպանության հետ։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեցից ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան հարցադրմանը՝ Ամանորի նախօրեին Իրաքում հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան վրա, լարվածություն է առաջացել ԱՄՆ դեսպանատանը հարող դիվանագիտական թաղամասում, որտեղ գտնվում է նաև ՀՀ դեսպանությունը, ինչպես է գնահատո՞ւմ իրավիճակն այժմ Արտգործնախարարությունը:

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պետք է երաշխավորվի բոլոր պայմաններում, և դրանց դեմ իրականացված բռնի գործողությունները դատապարտելի են։ Արձանագրենք, որ իրավիճակը Բաղդադի դիվանագիտական թաղամասում ունի լիցքաթափման միտումներ, և այս տեսակետից կարևոր էր Իրաքի իշխանությունների հստակ դիրքորոշումը և քայլերը, որոնք միանշանակ մերժեցին բռնության դրսևորումները: Իրաքում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով», - նշեց Աննա Նաղդալյանը:

Նշենք, դեկտեմբերի 31-ին իրանամետ խմբավորումներից մեկի աջակիցները հարձակվել էին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա, բախումները շարունակվել էին նաև հաջորդ օրը: ԱՄՆ նախագահը մեղադրել էր Իրանին, և պնդել, թե նրանք շատ թանկ կվճարեն կատարվածի համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բաղդադ, Իրաք, Իրան, ՀՀ ԱԳՆ, ԱՄՆ, դիվանագետներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon