ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան (ուղիղ)

Քաղաքական 24.06.2020   11:03   296

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 24-ին, կրկին արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում ընդգրկված է 12 հարց:

Մասնավորապես, պատգամավորներն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ կքննարկեն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ մի շարք այլ օրենքների նախագծեր:

Խորհրդարանին կներկայացվի նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2020 թվականի մայիսի 23-ին եւ հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման եւ լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:

Պատգամավորները կքննարկեն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը եւ կլսեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան եւ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումները:

 Նիստի ժամանակ վատացել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պտգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը:ԱԺ-ում 20 րոպեով ընդիջում է հայտարարվել: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նա հեռացել է նիստերի դահլիճից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:

Ավելի ուշ Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ եւ ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»։

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon