«  Մարտ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

ՀՀ ԱԺ նախագահ. «Շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․»

ՀՀ ԱԺ նախագահ. «Շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․»

2008թ․ մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում քաղաքացիների խաղաղ ընդվզումը ճնշելու նպատակով կրակեցին ցուցարարների վրա։

Ազատության ու արժանապատվության համար խաղաղ պայքարի ելած շատ շատերս կարող էինք լինել այդ օրը զոհված 10-ից մեկը, 11-րդը, 21-րդը․․․

Հիշելով այդ օրը, հիշելով բոլոր զոհերին, հիշելով բոլոր վիրավորներին, հիշելով ֆիզիկապես անվնաս, բայց գլխահակ ու կոտրված բոլոր տուն դարձածներին՝ մենք պետք է մեկընդմիշտ փակենք մեր պատմության այդ արյունոտ և ամոթալի էջը և աներկբայորեն մերժենք ու բացառենք քաղաքական բռնությունը և ճնշումները մեր երկրում։

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան