«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՀ Ազգային ժողովի նիստ (ուղիղ)

ՀՀ Ազգային ժողովի նիստ (ուղիղ)

Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, սկսել է իր երրորդ նստաշրջանի աշխատանքը:

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստում, որը վարում է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հաստատվել է ԱԺ յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի 7-րդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց: