ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ

Պաշտոնական 22.02.2020   11:00   420

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ԻԻՀ-ում Հայսատանի դեսպանությունը:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

ՀՀ դեսպանության

հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,

բջջային հեռախոսահամար՝ +989121051639

Էլ. փոստ` armiranembassy@mfa.am

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

Թարմացված

Իրանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան 5-րդ դեպքն է գրանցվել, տեղեկացնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:

Իրանի առողջապահության նախարարության տվյալներով, բժշկական հաստատություններ է դիմել 800 քաղաքացի: Նրանք այժմ գտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում: Կորոնավիրսուսով վարակվածների թիվը 28 է:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իրան, կորոնավիրուս, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon