ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է ԱՄՆ Փոխպետքարտուղարի օգնականին

Քաղաքական 06.05.2019   16:40   148

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԱՄՆ Փոխպետքարտուղարի՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) հարցերով օգնական Ջորգեն Էնդրյուսի գլխավորած պատվիրակությանը: 

Արթուր Դավթյանը նշել է, որ նման հանդիպումները հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն են: Նա գոհունակություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից քրեական հետապնդման ոլորտում ցուցաբերած՝ հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի, խափանման միջոց կալանքի կիրառման, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի ժամանակակից մեխանիզմների ոլորտներում մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված թիրախային և փոխշահավետ աջակցության համար: ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել նաև երկու երկրների միջև իրավական փոխօգնության ոլորտում ձևավորված համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, որի արդյունքում վերջին շրջանում հայկական կողմի քննչական բազմաթիվ հարցումներին տրվող պատասխանների հենքի վրա հնարավոր է դառնում առավել արդյունավետ դարձնել քրեական վարույթները: Չնայած այս ձեռբերումներին, ըստ Արթուր Դավթյանի, այս ոլորտում գործակցության մակարդակը դեռևս լիարժեքորեն չի համապատասխանում առկա պոտենցիալին, ինչի իրացմանը պետք է ուղղվեն ընդհանուր ջանքերը:

Պարոն Ջորգեն Էնդրյուսը իր հերթին արժևորել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումը՝ նշելով, որ օգտակար է քննարկել, թե ինչպես է Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն օժանդակել ՀՀ դատախազությանը հաջողված հակակոռուպցիոն գործեր դատարան ներկայացնելու կարողությունների զարգացման հարցում:  Նա նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ԱՄՆ կառավարության համար առաջնահերթություն է, և իրենք ակնկալում են շարունակել համագործակցությունն այս ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ձեռք բերված գույքի և ակտիվների վերադարձման, հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության կատարելագործման, քրեական դատավարության շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին և ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դատախազ, ԱՄՆ, Արթուր Դավթյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon