ՀՀ կառավարության նիստը (ուղիղ)

Պաշտոնական 09.04.2020   11:00   347

Վաղվանից պետք է ստեղծվի օրը 1000 թեստի հնարավորություն, առաջին փուլում հնարավոր է, որ այդ թեստերի թիվը 1000-ի չհասնի, քանի որ պետք է ցուցում լինի, այս մասին  կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղվանից բոլոր բուժաշխատողներին և թոքաբորբով հիվանդ բոլոր քաղաքացիներին, այլ վիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին կթեստավորենք և արդյունքներով ավելի ամբողջական պատկեր կունենանք ընթացիկ  իրավիճակի մասին։

Չնայած վերջին օրերի քննարկումները մեզ բերում են այնպիսի եզրակացության, որ մենք ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին»,- ասաց նա:

Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 41-ը՝ չզեկուցվող, երեքը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

  •  «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,
  • «Լեռնային Հայաստան հանգստյան տուն-առողջարան» պետական հիմնարկ ստեղծելու մասին,
  •  «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • Գույք հետ վերցնելու և Արցախի Հանրապետությանը նվիրաբերելու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՌՈԶ ՖԻԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը սահմանելու մասին եւ այլ նախագծեր:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon