Պաշտոնական
ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար
Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը:
Ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատել էր 4 քաղաքացիական անձի գերեվարվելու մասին շրջանառվող լուրերը։ Ադրբեջանական կողմը տեսանյութեր ու նկարներ էր տարածել։