ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՍԴ մասին օրենքի փոփոխությունները

Պաշտոնական 30.06.2020   20:00   320

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Այսօր արտահերթ նստաշրջանով և հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։

Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաև ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք են ստանալու:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, ՍԴ, Արմեն Սարգսյան, Արարատ Միրզոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon