ՀՀ պաշտպանության նախարարի ելույթը՝ ՄԱԿ-ում

Հայաստան 31.03.2019   13:45   210

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին և հանդես եկել ելութով.

«Պարոն գլխավոր քարտուղար, պարոն նախագահող, Ձերդ Գերազանցություններ

Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն ուղիները, որոնցով մենք կարող ենք միասին առավել զորեղ և արդյունավետ աշխատել խաղաղապահության ուղղությամբ:

Համատեղ պատասխանատվության ոգով Հայաստանը մեծապես ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մանդատով մի շարք խաղաղության և կայունության պահպանման գործողություններում, այդպիսով ուղղակիորեն ուժեղացնելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը՝ ներառյալ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ և ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում: Հայաստանը ուժեր է տրամադրում ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք հետևողական աջակցություն և հանձնառություն ենք ցուցաբերում ճգնաժամի հետևանքով տուժած տարածքներում տևական փոփոխության հասնելուն, ինչի դրսևորումն է մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ և ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի Սիրիայում մեր ամենավերջին ազգային մարդասիրական առաքելության տեղակայմամբ, որում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու միջազգային ջանքերին, ինչպես նաև աջակցելու Գլխավոր Քարտուղարի բարեփոխումների օրակարգին: Ներկայում մենք աշխատում ենք 2-րդ մակարդակի հոսպիտալի և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծման կարողությամբ ինժեներական ստորաբաժանման ստեղծման  ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։ Այս առաջարկ-հայտերը պատշաճ կերպով հայտարագրվել են, և ակնկալում ենք համապատասխան ստուգման ընթացակարգերի ավարտին պաշտոնապես բարձրացնելու մեր կարողությունները՝ դարձնելով դրանք հնարավորինս արագ տեղակայելի:

Մեր գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ գործընկերների աջակցության շնորհիվ մենք զարգացնում ենք ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունները՝ ապահովելու մեր ուժերի պատշաճ պատրաստվածությունը նախքան խաղաղապահ առաքելություններում տեղակայումը: Նպատակ ունենք այս ուսումնական կարողությունը դարձնելու միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն և այն մատչելի դարձնել այլ երկրների խաղաղապահների համար:

Կցանկանայի հավելել, որ անցյալ ամիս ՀՀ կառավարությունն ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագիրը: Փաստաթղթում առաջնահերթություն է տրվում կանանց վերապատրաստման և կարիերայի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը՝ խաղաղության պահպանման, ինչպես նաև խաղաղության ամրապնդման ուղղված աշխատանքներում իրենց ներգրավածությունը մեծացնելու հեռանկարով:

Մենք արդեն ունենք Կոսովոյում ԿՖՈՐ և Աֆղանստանում՝ Վճռական աջակցություն առաքելություններում տեղակայված կին զինծառայողներ, ավելի մեծ թվով կանայք շուտով կտեղակայվեն ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում 2019թ. ամռանը  նախատեսվող հաջորդ հերթափոխի ընթացքում՝ Միացյալ Ազգերի կողմից սահմանված 15% թիրախը ապահովելու  նպատակով։

 Պարոն նախագահող

Հոկտեմբերին Հայաստանը մայրաքաղաք Երևանում հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր 84 անդամ պետությունների, դիտորդների և ասոցացված անդամների։ Գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը՝ Երևանի հռչակագիրը, ի թիվս Ֆրանկոֆոնիայի շրջանակներում այլ ոլորտներում համագործակցության, ճանաչում է ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ֆրանսախոս երկրներում խաղաղապահ գործողությունների արդյունավետության բարձրացման կարևորությունը և կոչ է անում շարունակել ջանքերը ֆրանսախոս անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում գոհունակությամբ նշում եմ, որ Ալյանս Ֆրենսեզի աջակցությամբ Հայաստանը նախաձեռնում է լեզվի ուսուցման հատուկ ծրագիր խաղաղապահների համար, և քայլեր ենք ձեռնարկում ֆրանսերեն թարգմանիչների պատրաստման համար՝ աջակցելու խաղաղապահ գործողություններին»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դավիթ Տոնոյան, ՀՀ ՊՆ, ՄԱԿ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon