«  Սեպտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (ուղիղ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը (ուղիղ)

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց այսօրվա ընթացքում հակառակորդի կրած կորուստները։

«113 մահացած, 200 վիրավոր, 29 տանկ, 3 ՏՕՍ, 1 Սմերչ, 11 ԱԹՍ։ Հակառակորդն անդադար փորձում է ինչ–որ գործողություններ կատարել։ Մեր ԶՈՒ–ն ոչ միայն պաշտպանվում է, այլ նաև համապատասխան քայլեր անում»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ այժմ մարտեր են շարունակում ընթանալ Արցախի Հանրապետության հյուսիսում ու հարավում։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 75 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 151 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։