ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Տեղեկատու 09.02.2020   11:30   134

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

  • Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար,
  • Դիլիջանի թունելը՝ բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
  • Փակ են նաև Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

  • Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի,
  • Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:
  • Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Քուչակի, Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

  • Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է:
  • Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի և Ճամբարակ քաղաքներում և Սոթք գյուղում տեղում է ձյուն:
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon