«ՀԺ». 700 միլիոն եվրո կհասնի Հայաստանին

Մամուլ 18.01.2019   08:40   207

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առաջիկա տարիներին Եվրամիությունն ու Համաշխարհային բանկը շարջ 13 միլիարդ վվրո կտրամադրեն՝ «Արևելյան գործընկերության» ծրագրին մաս կազմող վեց պետություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում ենթակառացվածքային մի շարք լայնամասշտաբ ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Ծրագրի մեկնարկի մասին ԵՄ-ն հայտարարեց հունվարի 15-ին: Եվրո­պական հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի խոսքով «այս ծրագրի ամբողջացումը համատեղ մի հանձնառություն է, որը հնարավորու­թյուն կտա զգալի դրական արդյունքներ ապահովել տարածաշրջանի բո­լոր բնակիչների համար»:

ԵՄ հրապարակած փաստաթղթի համաձայն, այս ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 700 միլիոն եվրո: Փաստաթղթի հեղինակների կողմից մատնանշվող հայաստանյան առաջնահերթ ծրագրերի մեծ մասն առնչություն ունեն «Հյուսիս- Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ, հայտնում է «Ազատությունը»: Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարությանը նախատեսվում է 450 միլիոն եվրո հատկացնել: 41 միլիոն եվրո կհատկացվի Գյումրի-Բավրա, ևս յոթուկես միլիոն՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհների վերանորոգմա­նը: Բացի այդ, ԵՄ-ն ևՀԲ-ն նախատեսում են շուրջ 15 միլիոն եվրո տրամադ­րել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման համար:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Յոհանես Հան, «Արևելյան գործընկերություն», «Հայկական ժամանակ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon