«ՀԺ»․ Հունվա­րին բացառվում է գազի սա­կագնի բարձրացում

Մամուլ 14.12.2018   09:53   207

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գազի սակագնի շուրջ բանակ­ցություններն այս փուլում դեռևս շարունակվում են, բայց պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել: Կառա­վարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը:

Դիտարկմանը, որ 2018-ի վերջին ավարտվում է ՌԴ-ի հետ պայմանագրի ժամկետը, նա արձագանքեց պայմանագրերի ժամկետի ավարտը խնդիր չէ, դրանք այնքան կերկարաձգ­վեն, մինչև բանակցություն­ներն ավարտվեն:

Հարցին, թե հունվարից հե­տո գազի գինը կպահպանվի՞, թե՞ կթանկանա, նախարարը պատասխանեց. «Այո, կպահպանվի: Քանի դեռ բանակցու­թյուններն ավարտված չլինեն, գինը պահպանվելու է: Հունվա­րին բացառվում է գազի սա­կագնի բարձրացում»:

Իսկ հարցին, թե արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում գազի սակագնի հետ կապված պայմանավորվածություններ եղել են, պատասխանեց. «Զրույց եղել է, բայց մանրամասները չեմ նշում»:

Նախա­րարի փոխանցմամբ զրույցը եղել է ՀՀ վարչարղետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Նրա խոսքով ինքը չգիտի, թե ինչ են խոսել: «Ցանկացած պահի, երբ գան սակագնի հետ կապված համաձայնության, օրենսդրու­թյունը թույլ է տալիս գնի վերա­նայում»,- ասաց նա:

Իսկ հար­ցին, թե ինչ գնի շուրջ են բա­նակցությունները, նա պատաս­խանեց. «Քանի դեռ բանակցու­թյունները չեն ավարտվել, թիվ չեմ ասի»,- ասաց նա:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գազի սակագին, Գարեգին Բաղրամյան, «Հայկական ժամանակ»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon