Հնչել է 30-40 կրակոց․ Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ (տեսանյութ)

Հայաստան 17.01.2020   20:10   737

Դեպքի վայրում հայտնաբերվել է Գերոգի Կուտոյանի դին հրազենային վնասվածքով։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև GLOCK տեսակի ատրճանակ։ Տեղում մենք պարզել ենք, որ իր զենքն է, պարգևատրման կարգով ստացել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից, կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, պատերին վնասվածքներ։ Հայտնաբերվել է 3-4 տասնյակից ավելի պարկուճներ, գնդակներ։ Գործով որևէ տվյալ չունենք՝ արդյոք որևէ մեկը լսել է կրակոցների ձայնը։ Հրազենյաին վնասվածք կա քունքի շրջանում, իսկ դիմածնոտային հատվածում վնասվածք չկա։

Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ ենք կատարում այս պահին էլ, այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի քննիչներից, փորձագետ-մասնագետներից։ Հրայր Թովմասյանին թույլ չեն տվել բարձրանալ դեպքի վայր։ 

Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։ Խնդրում եմ հոդվածին չխաբնվել, քանի որ ունենք հետևյալ պատկերը՝ հայտնաբերվել է Կուտոյանի դին, այս պահին եղած տվյալներով հարուցում էինք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կարող է լինեն սպանություն քողարկված ինքնասպանությամբ։ Հետագայում համալիր փորձաքննություններով ու քննչական գործողություններով կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել»։ 

Նա հավելեց՝ փորձաքննությամբ կպարզեն՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե ոչ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին  տեղեկացրել են ՀՔԾ մամուլի ծառայությունից:

Ամբողջական՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արթուր Մելիքյան, ՀՀ ՔԿ ՀԿԳ, Գերոգի Կուտոյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon