«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հովհաննես Հովհաննիսյան. TV5 կոչվող հեռուստաալիքի որևէ հաղորդմանը չեմ մասնակցել ու չեմ մասնակցելու

Հովհաննես Հովհաննիսյան. TV5 կոչվող հեռուստաալիքի որևէ հաղորդմանը չեմ մասնակցել ու չեմ մասնակցելու

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել է, որ TV5 հեռուստաալիքի որևէ հաղորդման չեմ մասնակցել ու չեմ մասնակցելու:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ TV5 կոչվող հեռուստաալիքի որևէ հաղորդման չեմ մասնակցել ու չեմ մասնակցելու՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ «թղթով» սեփականատիրոջ լկտի վարքագիծը, որն արտահայատվում է նաև այդ ալիքի կողմից տարվող տեղեկատվական կեղծ արշավի ու մեդիաաղբի տեսքով», - ասված է պատգամավորի Facebook-յան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում  Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի: Բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, որը Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից է։