«  Հուլիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Հովիկ Հարությունյան. ԲԱՑ նամակ Սամվել Բաբայանին

Հովիկ Հարությունյան. ԲԱՑ նամակ Սամվել Բաբայանին

ԲԱՑ նամակ Սամվել Բաբայանին

Եղբայր, ասում ես՝ ռոբն արդեն պաշտոնաթող կարգավիճակում է եղել, երբ սպանվել են 10 հայաստանցի հայորդիներ, ձեռբակալվել հարյուրավոր ղարաբաղյան շարժման ազնվագույն ակտիվիստներ և պատերազմի մահապարտ- մարտիկներ և հրամանատարներ: Գիտցիր, որ մինչև երդմնկալությանը օրը, էդ քռթաթռուշն ա եղել «ասողը»:
Որպես ավագ եղբայր խորհուրդ եմ տալիս՝ ջանքեր չթափել ռոբին պաշտպանելու համար, ավելին, ասել ճշմարտությունը և դրանով վերականգնել անչափ հարկավոր համակեցությունը:

Լավ քաջատեղյակ ես, որ ինքն ազնվորեն բըլթացրել ա, որ գնացող նախագԵն, ընչի՞ պիտի արյունով հեռանար: Ինքդ էլ գիտես, որ սեռժին հարկավոր չէր արյունով գալ իշխանության: Հիշիր Վանոյի ասածը. «Նրանք ոչ առաջ գնալու տեղ ունեն, ոչ էլ՝ հետ գնալու, նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն»:

Նույնիսկ արյան գնով էլ՝ նրան պետք էր վստահելի հենարան, որպեսզի կարողանար հանգիստ վայելել թալանը և չդատապարտվեր իր կողմից կատարված հանցագործությունների համար:

Գիտեմ, քեզ էլ էր ձեռնտու, որ Հայաստանի ղեկավարը ղարաբաղցի լիներ և դա հասկանալի է:
Գիտեմ, քո դուրը շատ է եկել դրա մեկ այլ բըլբլթոց. «էդ ժամանակ սեռժն էր վարչապետը»: Սա ասելով, էդ թալանչի-արյունարբուն, իր մեղքը ուզում էր բարդել մի մարդուկի վրա, ում թաթիկներին՝ տեղի-անտեղի էնքան էր խբել ու ասել՝ սրան ձեռ չտաս, էդ իմն ա... սա չանես, քո խելքի բանը չէ ու տենց շաաատ բաներ: Գիտեմ, չես սիրում սեռժին և գիտեմ նաև, թե ԻՆՉԵՐԻ համար:

Գոնե մի անգամ, ինչու՞ չասացիր, որ այո՛, Ղարաբաղից զորքեր են բերվել էդ՝ «տղա ման էկող»-ի հրամանով ու, ընչի՞ չես ասում, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ Ղարաբաղից «վստահելի» ջարդարարներ են եկել, որ էդ «ինքը» անօրինական նախագահ է կարգվել ձեր և մեր՝ մոլորյալներիս կողմից, որ բոլոր ընտրությունների ժամանակ,Ղարաբաղում ծառայող հայաստանցիներին բերել և ստիպել են քվեարկել էդ անօրենների օգտին: Իհարկե, հասկանալի է, Լևոն Տեր-Պետրոսյանի «գլուխն էիք կորցրել»:

Խոստովանությունը քրիստոնյային վայել արարք է ու ինչպես ասում են՝ « մի հապաղիր, խոստովանիր»:
Շատ չնեղվես ասածս ճշմարտությունների համար:

Պարտադրված ենք մի անգամ և մինչև վերջ ասել ճշմարտությունը, այլապես՝ պարտությունն անխուսափելի է:

Հովիկ Հարությունյան