ՀՔԱՎ-ի հայտարարությունը 2020-ի հունվարին ԶՈւ-ում մահացության դեպքերի և վիրավորումների վերաբերյալ

Բանակ 31.01.2020   12:57   135

2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում արդեն  գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակված, 1-ը առողջական խնդիրների եւ 1-ը դժբախտ պատահարի հետեւանքով: 

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 դեպք, ավտովթարի 3 դեպք, սպանության փորձի 2 եւ ինքնասպանության փորձի 1 դեպք: 

Ընդ որում` մահացության 4 դեպքերից 2-ը եւ վիրավորման 8 դեպքերից 3-ը տեղի են ունեցել ոչ մարտական պայմաններում հրազենի կիրառմամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում դեպքերի կապակցությամբ եւ վերստին արձանագրում, որ զինված ուժերում զինծառայողների հագուստի եւ սննդի որակի, մարտական հերթապահության վայրերում կենսաապահովման եւ անվտանգության պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող կարեւոր գործողություններին զուգահեռ, անհրաժեշտ է ապահովել արդյունավետ վերահսկողություն զինված ուժերում զինվորական կարգապահության, կանոնադրային հարաբերությունների պահպանման, սպաների, շարքային ու պայմանագրային զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավման, նրանց կրթական մակարդակի բարձրացմանը նպաստելու ուղղությամբ: Վերստին կարեւորում ենք վերոնշյալ բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ համակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տարիներ շարունակ արձանագրում է այդ խնդիրները, սակայն  Պաշտպանության նախարարությունը քայլեր չի ձեռնարկում համակարգային փոփոխությունների իրականացման ուղղությամբ։ 

Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 

31.01.2020 թ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՔԱՎ, ՀՀ ԶՈՒ, ԱՀ ԶՈւ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon