ՀՔԾ-ն կարճել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը

Պաշտոնական 17.02.2020   18:30   264

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։ «Ազատությանն» այս մասին փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նրա խոսքով՝ Ղազարյանը որպես չվճարած հարկ պետությանն է վերադարձրել մոտ 3 միլիարդ դրամ։

Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն էլ հայտնել է՝ ապօրինի հարստացման մասով քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ 
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՔԾ, Վաչագան Ղազարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon