ՀՔԾ-ն մերժել է Բաբլոյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը

Հայաստան 15.01.2020   10:30   123

Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը, որով առաջարկվում էր չեղարկել Բաբլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ»,- ասացին ՀՔԾ-ից:

Արա Բաբլոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Հատուկ քննչական ծառայությունը պնդում է՝ 2018-ին նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախագահը հայտարարի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ այդ դիմումը Արա Բաբլոյանը դեռ չէր ստացել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Հրայր Թովմասյանին նշանակել է ՍԴ նախագահ. Թովմասյանին հին Սահմանադրությամբ են ընտրել, որպեսզի նա կարողանա պաշտոնավարել մինչև 70 տարեկանը, նորի դեպքում նա կպաշտոնավարեր միայն վեց տարի:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հրայր Թովմասյան, Արա Բաբլոյան, ՀՔԾ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon