«  Հունվար 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ՀՔԾ-ում և ՔԿ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել (տեսանյութ)

ՀՔԾ-ում և ՔԿ-ում Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել (տեսանյութ)

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:

ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը նույնպես նշեց, որ ՔԿ-ում Կուտոյանը որևէ քրեական գործով ներգրավված չի եղել և չի հարցաքննվել:

Այսօր՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ 

Նշենք, որ Կուտոյանն ամուսնացած էր և անչափահաս երեխա ուներ:

Լրագրողների հետ զրույցում ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ասաց, որ նախնական տվյալներով՝ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը։ Դեռ նախնական վարկած չկա, թե Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը որն է եղել։