Հրաչյա Հակոբյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Խոսք 10.12.2019   13:27   405

Նորմալ եմ վերաբերվում քննադատություններին, ընդունում եմ իմ հասցեին մեղադրանքները, այժմ էլ պնդում են նույնը՝ բայց այլ ձևակերպմամբ։ News.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողներին հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին մեծ աղմուկ բարձրացրած իր այն հայտարարությանը, թե ծխող մարդը մեր հասարակությունում պետք է դառնա վտարանդի։

«Ի սկզբանե ընտրել էի այլ բառ՝ իզգոյ, որը նույնպես դիպուկ չէր, փոխարինող բառ հայերենում չկա, ինձ դահլիճից հուշեցին, միտքս շարունակեցի վտարանդի բառով»,– ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ ավելի ճիշտ կլիներ օգտագործել մեկուսացված բառը, որը ելույթի պահին իր մտքին չեկավ։

«Իմ ասելիքն ուղղված էր ավելի շատ մեկուսացված լինելուն։ Փոքր ինչ մեկուսացված պետք է լինեն ծխողները, չի կարելի հանրային վայրերում պրոպագանդել ծխախոտը, նստել հարմար կոմֆորտ բազկաթոռին, ծխել, իսկ հետո երեխաներին ասել, որ ծխելը վատ բան է։

Ծխողը նախ իր տան մեջ պետք է լինի մեկուսացված, դուրս գա պատշգամբում ծխի, ոչ թե իր տանը բազկաթոռին նստած ֆիլմ դիտի ու ծխի։ Ընդամենը 24 ժամ կամ ավելի «Ֆեյսբուքում» ապահովեցի իրարանցում»,– ասաց պատգամավորը։

Հարցին՝ արդյոք ինքը չի ծխում, Հակոբյանը պատասխանեց. «Ես երբեմն ծխում են՝ շատ քիչ, երեկոյան... Տանը, աշխատավայրում չեմ ծխում, ցերեկվա լույսի տակ չեմ ծխում, մենակ չեմ ծխում, միայն ընկերների հետ, կախվածություն չունեմ»։

Հիշեցնենք, Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկման ժամանակ,  պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել էր. «Ոչ մի ծխող չի ուզում, որ իր երեխան ծխի, դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «վտարել», Հրաչյա Հակոբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon