«Հրապարակ»․ Վաղեմության ժամկետը լրացել է

Մամուլ 16.02.2019   08:25   380

«Լուրջ աշխատանքներ են տարվում, և ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան»,- ասաց մեր աղբյուրը: Ովքե՞ր են «լուրջ աշխատանք» տանում։ «Իր փաստաբանները, անունները տալ չեմ կարող, նրանց ընտրել է անձամբ ինքը` Վանոն, և հիմնավորումները պատրաստելուց հետո, մինչև ապրիլ, գուցեև մայիս, Վանոն վերջապես վտարանդիությունից կվերադառնա»: Ի՞նչ հիմքերով, իսկ գուցե դա ընդամենը Ձեր և նրա մերձավորների ցանկությո՞ւնն է։ «Վաղեմության ժամկետը լրացել է»:

Պնդում կար, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ «Չկա նման բան. փաստաբանները նաև այդ հիմնավորումների վրա են աշխատում»:

Հիշենք` Վանոյի «Վիրտուալ Հայաստան» հոդվածաշարը, որը բում էր առաջացրել երկուհազարականներին, տպագրվում էր հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ»-ում. Վանոյի վերադարձի առաջին դիմավորողներից մեկը հենց Նիկոլն էր, և իր վերջին բացառիկ հարցազրույցը տարիներ առաջ նույնպես տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում:

Ըստ որոշ աղբյուրների` բազում բացահայտումներ անող այդ հոդվածների մասով նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զգուշացրել էր ՀՀՇ-ին ու նրա լիդերին, որ պետք է դրանք դադարեցնել, այլապես «հակաքայլեր կձեռնարկվեն»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

NewsLine-ի մեկնաբանությունը

Միակ ճշմարտությունը կարող է լինել վաղեմության ժամկետի լրանալը։ Մնացածը հորինովի է և, հաշվի առնելով Վանո Սիրադեղյանի շուրջ 20-ամյա հակաքարոզչությունը, հեռահար նպատակ ունի սև քարոզչության ազդեցություն տակ հայտնվածների շրջանակում հարվածել Նիկոլ Փաշինյանին։ Նյութի շեշտը ՀՀՇ ժամանակները հիշեցնելն է։ Ըստ էության, Քոչարյանի ժամանակներիցս սկիզի առած սև քարոզչության շարունակությունն է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հնարավոր ապատեղեկատվություն (խմբ), «Հրապարակ», Վանո Սիրադեղյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

Copyright © 2015 NewsLine. Design created by Fon