Հրապարակվել են մեղադրյալ Քոչարյանին վերաբերող դատական որոշումների հիմքերը

Մարտի 1 02.07.2019   20:00   194

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ազատությունը» գրում է. Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումները։

Ըստ այդմ, դատավոր Արմեն Դանիելյանը, որոշելով կալանավորել մեղադրյալ Քոչարյանին, եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի արդարադատության իրականացմանը։

Երկրորդ որոշմամբ դատավորը, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, գործի վարույթը կասեցնելու մասին, որոշել է այն հետ ուղարկել նույն դատարան՝ վերսկսելու գործի քննությունն այնտեղից, որտեղից այն ընդհատվել է։

Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել դատավոր Գրիգորյանին։

Արմեն Դանիելյանը նաև պնդում է, որ առկա են տվյալներ, որ Քոչարյանն առնչություն ունի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի հետ։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված որևէ խափանման միջոցի, այդ թվում նաև` անձնական երաշխավորության կիրառումը գործուն երաշխիք համարվել չի կարող։

Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն էին անձամբ երաշխավորել, որ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ՝ վճարելով ընդհանուր առմամբ 1 միլիոն դրամ։

Երկրորդ որոշմամբ դատավոր Արմեն Դանիելյանը շեշտել է, որ թեև առաջին ատյանի դատավոր Գրիգորյանը նշել է, որ հետազոտել է այս քրեական գործի նյութերը, մինչդեռ, քննարկվող հարցը կողմերի մասնակցությամբ ըստ էության չի քննվել և որ դատական նիստ չի հրավիրվել:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգում է, որ քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը կայացվել է ՍԴ դիմելու համար անհրաժեշտ և բավարար պայմանների բացակայությամբ և որ այդպիսով դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի էական խախտում, ինչն էլ կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

«Առանց դատական քննության փուլ թևակոխելու և ծագած հարցերին առնչվող փաստերը հետազոտելու, հնարավոր չէր հանգել հիմնավոր հետևության, որ կա կասկած սահմանադրական կարգը տապալելու հոդվածի մասով, և որ պետք է կասեցնել գործը այդ հիմքով», - գրում է Վերաքննիչ դատարանը։

Սա իր հերթին չի բացառում այս գործով դատական քննության փուլ թևակոխելու և ծագած հարցերը քննարկելուց հետո վիճարկվող խնդիրներին անդրադառնալու հնարավորությունը։

Եզրահանգելով՝ Արմեն Դանիելյանը նշում է, որ այս ամենը հիմք է առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար՝ շեշտելով, որ այն պետք է վերսկսվի ընդհատման պահից։

Դատավոր Արմեն Դանիելյանն անդրադարձել է նաև մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների բողոքին, որ խորհրդակցական սենյակ անցնելուց առաջ դատավորն իրենց թույլ չի տվել դիրքորոշում հայտնել վերաքննիչ բողոքների վերաբերյալ։

Ըստ Վերաքննիչ դատարանի, Արմեն Դանիելյանը հնարավորություն է տվել Քոչարյանի փաստաբաններին ելույթներ ունենալ, սակայն, օրինակ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիրքորոշում հայտնելու փոխարեն ցանկացել է միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: «Մինչդեռ այն որպես այդպիսին ի սկզբանե չէր կարող դիտարկվել իրավաչափ», - եզրահանգում է Քոչարյանին կալանավորած դատավոր Արմեն Դանիելյանը։ - «Պաշտպանության կողմից նման միջնորդություն ներկայացնելն ուղղված էր գործի հնարավոր անհարկի ձգձգելուն, ինչը ևս վկայում է պաշտպանության կողմից իր իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվելու, իր դատավարական իրավունքներն ըստ էության չարաշահելու մասին»:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ռոբերտ Քոչարյան, վերաքննիչ քրեական դատարան, Արմեն Դանիելյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon