«  Հունիս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Ի՞նչ արժե կորոնավիրուսի վճարովի թեստը Հայաստանում և որտեղ կարելի է հանձնել

Ի՞նչ արժե կորոնավիրուսի վճարովի թեստը Հայաստանում և որտեղ կարելի է հանձնել

News.am-ը գրում է. Հայաստանում արդեն որոշ ժամանակ է՝ նախարարության հետ անվճար պայմանագրով աշխատող լաբորատորիաներից բացի կան նաեւ այնպիսիք, որոնք կորոնավիրուսի թեստ են անցկացնում մասնավոր հիմունքներով։ Այսպիսի լաբորատորիաներում թեստի արժեքը տատանվում է 20 հազարից մինչեւ 25 հազար դրամ։

«ՊՐՈՄ ՏԵՍՏ» լաբորատորիայում այն արժի 20 հազար դրամ, արդյունքը պարզ է դառնում 3 օրվա ընթացքում։ Հակամարմինների թեստ այստեղ նույնպես անցկացվում է, ստուգվում է հակամարմին G-ն, որը ցույց է տալիս՝ արդյոք նախկինում վարակված եղել եք կորոնավիրուսով, թե ոչ, արժեքը 30 հազար դրամ է։

«Վարդանանց» բժշկական կենտրոնի լաբորատորիայում նույնպես ՊՇՌ թեստեր ընդունում են, գինը՝ 25 հազար դրամ։ Արդյունքը պատրաստ է լինում 4 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, այս կենտրոնում թեստ հանձնելու համար պետք է նախապես գրանցվել։  Թեստ հանձնելիս 3-4 ժամ առաջ պարտադիր է սնունդ եւ հեղուկ չօգտագործել։ Նույն կենտրոնում հակամարմինների թեստ նույնպես ընդունում են, արժեքը՝ 20 հազար դրամ, արդյունքը պատրաստ է լինում 20 րոպեից։

«Աստղիկ» բժշկական կենտրոնում նույնպես թեստ կարելի է հանձնել, բայց ոչ ՊՇՌ։ Այստեղ 15 հազար դրամով կարելի է անցնել հետազոտություն ռապիդ թեստով, որի  ճշտգրտությունը 80-ից 90 տոկոս է։ Թեստը չինական արտադրության է։