Ի՞նչ է վարկային արձակուրդը

Տեղեկատու 10.04.2020   15:45   494

Համաշխարհային կորոնավարակի պայմաններում աշխարհի շատ պետությունների կառավարություններ սոցիալական անկախատեսելի պայմաններում հայտնված իրենց քաղաքացիներին տրամադրում են վարկային արձակուրդներ։ Իսկ ի՞նչ է վարկային արձակուրդը։

  • Վարկային արձակուրդը հաճախորդների համար հնարավորություն է հետաձգել վարկի մարումը՝ միաժամանակ հատաձգելով վարկի մարման վերջնաժամկետը: Դա նշանակում է, որ հաճախորդները կարող են չիրականացնել գրաֆիկով նախատեսված իրենց վարկերի հերթական մարումները (թե' մայր գումարները, թե' հաշվեգրված տոկոսները)` առանց վարկային պատմության վրա որևէ բացասական հետևանքի։ Այն կարող է վերաբերել և ֆիզիկական անձանց, և Անհատ ձեռնարկատերին, և իրավաբանական անձանց։ 
  • Վարկային արձակուրդը պարտադիր չէ բոլոր հաճախորդների համար: Յուրաքանչյուր վարկառու կարող է ինքը որոշել՝ օգտվե՞լ Վարկային արձակուրդից, թե՝ ոչ։ Յուրաքանչյուր վարկառու իր վարկի մարման օրը հնարավորություն ունի մարել վարկը` ըստ գործող գրաֆիկի: 
  • Վարկային արձակուրդի հնարավորությունը կարող է տարածվել հիփոթեքային, սպառողական, ավտո, ապառիկ և այլ վարկերի վրա:
  • Վարկային արձակուրդը չի տարածվում նոր տրամադրվող վարկերի վրա:
  • Վարկային արձակուրդից օգտվելու պարագայում, ըստ վարկային արձակուրդի ժամկետների, վարկի վերջում նույնքան ժամկետ պետք է ավելացվի՝ չկատարված պարտավորությունը կատարելու համար։

Վարկային արձակուրդ չէ

  • Վարկային արձակուրդ չէ վարկերի մարումների հետաձգումը։ Վարկերի մարումների հետաձգումը, ընդամենը, վարկերի մարումների հետաձգում է, եթե բանկը չի առաջարկում Վարկային արձակուրդի նյունքան ժամանակով Վարկային ժամկետի ավելացում։
  • Վարկային արձակուրդ չի կարող համարվել նաև վարկային արձակուրդի ընթացքում չվճարված գումարը հետագա ամիսների վրա հավասարաչափ բաշխելը: Դա վարկային բեռի ավելացում է, եթե անգամ հետագա այդ ժամանակահատվածում որևէ լրացուցիչ տոկոսագումար չհաշվարկվի:
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վարկային արձակուրդ, վարկեր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon